Սիրելի՛ հայրենակիցներ
Ի լրումն նախորդ պարզաբանմանս՝ տեղեկացնեմ, որ զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։ Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի։
Կարծում եմ՝ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։
‼️Սա չի նշանակում, թե 100 %-ով կկարողանանք վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնենք մեր գործողությունները և մյուս սահմանափակումների հետ միասին ի զորու կլինենք փրկել կյանքեր։ Նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Տեղեկացնեմ նաև, որ Եվրոպական միության երկրներում ներկայում որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշածս երկրների օրինակները։
Հ․Գ․ Վստահ եմ՝ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը։


Նյութի Աղբյուր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ձեզ հնարավոր է նաեւ դուր գա

Սիրելի՛ հայրենակիցներ Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2019 …

✅Սիրելի՛ հայրենակիցներ Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Մեր…

Online ի՞նչ ծառայություններ է մատուցում Իրավաբանական անձանց …

✅Online ի՞նչ ծառայություններ է մատուցում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։ #լինենք_իրազեկ Նյութի…

Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունն այսօր որոշում ընդունե…

✅Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020…

Ելույթ ԱԺ արտահերթ նիստում

✅Հազարավոր բառերի ու շահարկումների փոխարեն: Նյութի Աղբյուր

Սիրելի՛ հայրենակիցներ Կարևորելով արտակարգ դրության պայմաննե…

✅Սիրելի՛ հայրենակիցներ Կարևորելով արտակարգ դրության պայմաններում էլեկտրոնային գործիքների կիրառումն ու քաղաքացի-պետական մարմին…

Մարտի 25-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հեթապահությու…

✅Մարտի 25-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հեթապահություն իրականացնող նոտարներ՝ https://www.e-notary.am/page/401 : #լինենք_իրազեկ…

Սիրելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք: Սրտանց շնորհավորում եմ բոլ…

Սիրելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Մայրության և գեղեցկության օրվա…

Քրեակատարողական բոլոր հիմնարկները վերազինվել են անվտանգությ…

✅Քրեակատարողական հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով։ Ժամանակակից սարքերով վերազինումը հնարավորություն…